"Աղավնի
Բնակչության եւ
տեղական զարգացման"
ՀԿ

Կառուցել մեր երազի երկիրը

Լոռի Բերդ

Մեր համայնքների ապագան կերտվում է այստեղ և հիմա։ Գործելով Ստեփանավան խոշորացված համայնքի սրտում՝ «Աղավնի» հասարակական կազմակերպությունը հանդիսանում է ամուր կամուրջ տեղական ներուժի, ներդրումների և զարգացման լայն հնարավորությունների միջև։

Մեր համոզմունքն հստակ է․ Ստեփանավանը, որպես տեղական կենտրոն, առանցքային դերակատարում ունի հարակից գյուղական բնակավայրերի վերածննդի գործում։ Մեր առանցքային ուղղություններն են զբոսաշրջության ակտիվացումը, բարեգործությունը և ներդրումների ներգրավումը, որոնց միջոցով իրականացնում ենք տարածաշրջանի կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր։

Հիմնադրված լինելով 2009 թվականին Արցախի Շուշի քաղաքում՝ «Աղավնի» ՀԿ-ն իր ստեղծման առաջին իսկ օրվանից տանում է նույն վեհ առաքելությունը՝ ակտիվորեն մասնակցել մեր երազանքների Հայաստանի կերտմանը։

Միացե՛ք մեզ, և եկե՛ք միասին կառուցենք մեր երազած երկիրը։


Արմեն Ռակեդջյան
«Աղավնի» Հասարակական Կազմակերպության հիմնադիր-նախագահ
Agrandissement