«Աղավնի» ՀԿ․ պատմություն և մարդասիրական ծրագրերը
Մեր պատմությունը և անցած ուղին
«Աղավնի» ՀԿ հիմնադրվել է 2009 թվականին Արցախի Շուշի քաղաքում։ Այնտեղ մեր գործունեությունը ներառում էր երիտասարդական մշակութային կենտրոնի կառավարումը, սոցիալ-տնտեսական հետազոտությունների իրականացումն ու հրատարակումը, ինչպես նաև մի շարք տեղեկատվական վեբ-կայքերի ստեղծումը։
2020 թվականի պատերազմից հետո ՀԿ վերագրանցվել է Լոռու մարզի Յաղդան համայնքում՝ «Աղավնի՝ տեղական զարգացման և բնակչության աջակցության» անվանմամբ։
2025-2026թթ. "Աղավնի" ՀԿ գործել է Յաղդան եւ Հովնանաձոր գյուղերում, որպես մեկ ընդհանուր վարչական տարածք։
Իրականացված ծրագրեր և համագործակցություն
2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում սերտորեն համագործակցել ենք Ֆրանսիայի Սեպտեմ-լե-Վալոն քաղաքի «ACFOA» (Սեպտեմ-լե-Վալոնի ֆրանսահայերի մշակութային միություն) հԿ-ի հետ։
Այս համագործակցության շրջանակներում Յաղդան գյուղում (որն ունի շուրջ 70 տնտեսություն) հաջողությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը․
- Ընտանեկան ջերմոցներ․ 12 հատ 20քմ ջերմոց եւ մեկ հատ 100քմ մակերեսով ջերմոցներ։
- Էներգախնայողություն և տնտեսություն․ Ավելի քան 20 ընտանիքի համար տեղադրվել են ջերմոցներ, արևային կայաններ և ապահովվել է մշտական տաք ջրամատակարարում։
- Կրթություն և ենթակառուցվածքներ․ Մասնակի ֆինանսավորվել են երեխաների դեպի մանկապարտեզ տեղափոխման տրանսպորտային ծախսերը։
- Աջակցություն բնակչությանը․ Իրականացվել են տեղական զարգացմանն ու բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված մի շարք այլ օժանդակ ծրագրեր։
(Ֆինանսական պատճառներով սույն համագործակցությունն այժմ ժամանակավորապես կասեցված է)։
Մեր տեսլականը և առաջարկվող լուծումները
Հիմնվելով մեր հարուստ փորձառության և մասնագիտական փորձագիտության վրա՝ մենք առաջարկում ենք նորարարական մոտեցումներ և հստակ ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների կայուն զարգացմանն ու առանցքային խնդիրների լուծմանը։
Ցավոք, այսօր մարդասիրական ներդրումները մնում են այն եզակի արդյունավետ միջոցներից մեկը, որոնք լրացնում են պետական համակարգի բացթողումները․ համակարգ, որը հաճախ կենտրոնանում է մակրոտնտեսական ցուցանիշների վրա՝ ուշադրությունից դուրս թողնելով բնակչության առաջնային ու հիմնարար կարիքների իրական լուծումը։
